էդ պահանջը ներկայացնողներից քանի՞ հոգի է պատրաստ դատվել Փաշինյանի փոխարեն

Կներեք, բայց չհասկացա… էդ պահանջը ներկայացնողներից քանի՞ հոգի է պատրաստ տարիներ անց գնալ ու դատվել Փաշինյանի փոխարեն:

Ի՞նչ է նշանակում մինչև երկուշաբթի ժամը 4-ը ժամանակ ենք տալիս՝ ձերբակալեն Քոչարյանին: Այսինքն ո՞նց պտի ձերբակալեն, ո՞ր օրենքի ուժով…

Պահանջը ներկայացնողներն ինչի՞ են սպասում, որ անօրինական ճանապարհով ձերբակալվի՞ Քոչարյանը: Այսինքն մենք Հայաստանում տեղի ունեցած անօրինականության դեմ պայքարում ենք անօրինականությա՞մբ:

Անձամբ ինքս շատ վրդոված եմ դատավորի այսօր կայացրած որոշումից, ինձ համար անընդունելի է այդ որոշումը:

Բայց սառը դատելով շատ լավ հասկանում եմ, որ չի կարելի էսօրվա իշխանություններին փողոցներ փակելու սպառնալիքով դրդել անօրինականության:

Ենթադրենք իշխանությունը գնաց այդ քայլին, տարիներ անց, երբ Հայաստանում իշխանության եկավ մեկ այլ քաղաքական ուժ, էսօրվա իշխանությունը դատարանի առաջ պատասխան է տալու անօինական ճանապարհով Քոչարյանին փակելու համար: Հիմա էդ պահանջը ներկայացնողներից քանի՞ հոգի է պատրաստ տարիներ անց գնալ ու դատվել Փաշինյանի փոխարեն:

Դրա համար չենք 1 տարի առաջ պայքարի դուրս եկել, դրա համար չեն մեզանից շատերը տարիներ շարունակ պայքար մղել նախկին իշխանությունների՝ ավազակապետերի դեմ:

Կներեք, բայց սա պետություն է, որտեղ անօրինականությունների դեմ պետք է պայքարել միայն ու միայն օրինական ճանապարհով:

Նշեմ, որ դատախազությունը բողոքարկելու է դատարնի այսօրվա վճիռը:

աղբյուրը՝  Տարոն Չախոյան

Կներեք, բայց չհասկացա… էդ պահնջը ներկայացնողներից քանի՞ հոգի է պատրաստ տարիներ անց գնալ ու դատվել Փաշինյանի …

Posted by Taron Chakhoyan on Saturday, May 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ