«Խնդիր ենք դրել Հայաստանում արմատախիլ անել ծայրահեղ աղքատությունը». Նիկոլ Փաշինյան

Մենք համարում ենք, և դա փաստ է, որ քաղաքական մեր թիմը, կամ հեղափոխության հարթակն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առջև ստանձնած և ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները առանց բացառության. Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման և դրամահավաք-երեկոյի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Վստահության քվե ենք ակնկալում ՀՀ կառավարման ղեկը առաջիկա հինգ տարիներին ստանձնելու համար»,- ասաց նա: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ առաջիկա իրենց համար կարևոր անելիքը քաղաքական հեղափոխության արդյունքների ամրապնդմանը զուգընթաց տնտեսական հեղափոխություն անելն է: «Սա ենթադրում է տնտեսության կառուցվածքի փոփոխություն: Այնպիսի փոփոխություն, որը կհամապատասխանի ազգային անվտանգությանը և մեր հնարավորություններին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց ուժի տեսլականն է, որ Հայաստանը ագրարարային, արդյունաբերական երկրից վերածվի նորագույն տեխնոլոգիաների արդյունաբերական երկրի: Սրան հասնելու համար, ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ փոփոխությունների հիմքում պետք է դրվի աշխատանքի խրախուսումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ