20 տարի շարունակ դաշնակների աչքի առաջ ծեծել են խաղաղ ցուցարարների, ծեծողներն էլ իրենց սիրելի ռոբասեռժիկի իշխանություններն են եղել

Լրագրող Լիզա Ճաղաարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Քսան տարի շարունակ դաշնակների աչքի առաջ ծեծել են խաղաղ ցուցարարների, ծեծողներն էլ իրենց սիրելի ռոբասեռժիկի իշխանություններն են եղել։

Այսօր տհաճ միջադեպ է եղել Ազատության հրապարակում։ Հասկանալի պատճառով շատ զայրացած ցուցարարներից ոմանք վիրավորել են Հրանտ Մարգարյանին, ոստիկանները կանխել են հնարավոր քաշքշուկը։

Հիմա «դաշնակցության ընտանիքը» հոգեցունց հայտարարություն է տարածել, թե ինչի չի Նիկոլ Փաշինյանը կարգի հրավիրում ցուցարարներին, իբր՝ չեն հասկանում էլի, որ կարգի հրավիրող ոստիկանները հենց իշխանության ներկայացուցիչներ են։ Իրենք երեւի ուզում էին, որ Նիկոլը պահակություն անի ցուցարարների կողքին։ 

Էս էլ հեչ։ Վերջում էլ գրել են, որ իրենք շատ բան են հանդուրժել, բայց էս մեկը չեն հանդուրժելու։
Ու շատ խորհրդավոր կախման կետեր են դրել

Տեսնես՝ էդ ինչեր են հանդուրժել դաշնակները։ Ու որ չհանդուրժեն, ինչ են անելու։
Իմանանք էլի, թե ինչի էր նախորդ հանցագործների տարիներին էդքան հանդուրժող, իսկ հիմա բիրդան անհանդուրժող է դարձել «դաշնակցության ընտանիքը»։

Քսան տարի շարունակ դաշնակների աչքի առաջ ծեծել են խաղաղ ցուցարարների, ծեծողներն էլ իրենց սիրելի ռոբասեռժիկի…

Posted by Լիզա Ճաղարյան on Saturday, May 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ