Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները:
Հռիփսիմեն նաեւ արձագանքում է, թե լավ, թե վատ մեկնաբանություններին։ Ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում պատկերված է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։
Զույգը կրում է սեւ, դասական, բեմական հագուստ։ Նրանց հայացքներն ուղղված են միմյանց։ Լուսանկարին կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Սպասու՞մ եք մեր նոր դուետին»։