Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։
Այս անգամ Մկրտիչ Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր, հումորային լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է տաքսու վարորդի կերպարում։
Նա բեղերով է, կանգնած է դեղին մեքենայի կողքին։ Իսկ լուսանկարին կից կատարել էր հետևյալ գրառումը․ «Տուրիստի սեզոնը բացվավ»։