Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի հարձակումը դարձել է էսկալացիայի նոր փուլ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի սրման նոր փուլ է։ Մեր վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա:
Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանն ու կգործենք կազմակերպության կանոնակարգի համաձայն։ [ՀԱՊԿ] քարտուղարությունը և Ռուսաստանի Դաշնության համապատասխան պետական մարմինները տեղեկատվություն են փոխանակում աշխատանքային կարգով», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։