«Թե բա՝ անցումային արդարադատությունը հատուկ Քոչարյանին հալածելու համար է․․․»․ Լևոն Բարսեղյան

Լրագրող, հասարակական գործիչ, հրապարակախոս Լևոն  Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել անդրադառնալով անցումային արդարադատությանը․

«Դավադրության նոր տեսություն կոնցլագերից

Թե բա՝ անցումային արդարադատությունը դավադրություն է մեր երկրի դեմ, իբր հատուկ Քոչարյանին հալածելու համար է, իբր կործանելու է երկիրը …

Մթոմ անցումային արդարադատություն անցած երկրները իստակ կործանվել են, քարտեզում իրենց տեղն այլ երկրներ են զբաղեցրել: Գոնե բացեք գրքեր ու կայքեր կարդացեք, ուղղակի կարդացեք, հետո ողբ կապեք:

Եթե չօգնեց մյուս տարբերակն ընտրեք, մի տանջվեք, մնացեք

նույն դատարաններով,

նույն դատավորներով,

նույն քննիչներով,

նույն դատախազներով,

նույն գաղտնի գործակալական ցանցով, գուցե այդպես ավելի արդյունավե՞տ կբարեփոխեք երկիրը: Ես էլ ասեմ, ներողություն, մտքներովս չէր անցել …

Անցումային արդարադատությունը աշխատանք է ու տառապանք իհարկե: Բայց, ներողություն, ո՞վ է ասել, թե հատուցումն ու արդարության հաստատումը այլ եղանակով լինում է: Բայց էլի լուրջ մի համարեք, համարեք, որ առանց ջանքի կարելի է արդարություն հասատետել մի քանի տասնամյակի կեղտի, կեղծավորության, հանցագործությունների վրա: ՈՒղղակի ասեք՝ ինչպես, թարկը տանք: Ու հարցը միայն Քոչարյանը կամ Միհրան Պողոսյանը չեն: Որ ասեն՝ խելոք մնացեք, էլ չարություն չանեք: Իրենք էլ ասեն՝ ինչ արել ենք, լավ ենք արել, էրեխեքի համար ենք արել, ամեն ինչ կարգի կգա՞, ամբողջ ժողովուրդը կասի՝ անցած էղնի՞: Մի քանի հարյուր հազար գաղթականները, մեկ միլիոն աղքատները, նախկին քաղբանտարկյալներն ու գնդակահարված ցուցարարների հարազատներն էլ կասե՞ն անցած էղնի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ