«Ամեն ինչ դեռ առջևում է․․․»․Լևոն Քոչարյանի նոր գրառում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին սոցցանցի իր էջում գրել է.

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ով չնայելով հսկայական ճնշումներին, մեր կողքը կանգնեց:

Ամեն ինչ դեռ առջևում է»:

Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց «ամբողջությամբ բավարարեց» դատարանի այսօր հրապարակած որոշումը Հայաստանի երկրորդ նախագահին անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակելու մասին:

Նախկին նախագահի մյուս որդին՝ Լևոն Քոչարյանը «Ազատության» հարցին, թե ինչպես է մեկնաբանում դատարանի որոշումը, արդյոք այն բավարարեց իրեն, արձագանքեց․ — «Էնքանով է բավարարել, որ հայրս հիմա պետք է դուրսը լինի, բնականաբար՝ էդքանով բավարարել է»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ