Գեղարքունիքում հայտնաբերվել է 35-ամյա կնոջ դին․ նրան մահացած գտել է ամուսինը

Օգոստոսի 13-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի սեփական տանը կնոջ դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 35-ամյա Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։

Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով ինքնասպան է եղել։ Նրան մահացած հայտնաբերել է ամուսինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ