«Արցախի նախագահները Քոչարյանին պաշտպանում են, քանի որ միասին են մի շարք հանցագործություններ արել». Վահան Բադասյան

Բադասյանի խոսքով այս ամենի մեջ շատ բաներ կարելի է տեսնել, շատ տողատակեր կան և բազմաթիվ տեսանկյուններից կարելի է նրանց այս քայլը մեկնաբանել:

Խոսելով պատճառներից, թե ինչու են Արցախի երկու նախագահները փորձում պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին՝ Բադասյանը նշեց. «Ես միշտ էլ ասել եմ, որ Հայաստանի բոլոր նախագահները պետք է նստեն մեղադրյալի աթոռին:

Հեղափոխությունը հաղթել է Հայաստանում և այդ հեղափոխության կատարել է ժողովուրդը, չնայած այն ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը, իսկ ժողովուրդը դուրս է եկել փողոց, քանի որ երկրում շատ վատ իրավիճակ էր տիրում և հեղափոխությունը օդ ու ջրի պես պետք էր Հայաստանին:

Ժողովրդին փողոց հանող էներգիաներն են մութ ու ցուրտ տարիներին, պատերազմի տարիներին Հայաստանի առաջին նախագահն էր (խմբ. Լևոն Տեր-Պետրոսյանը) այդ իրավիճակը ստեղծել, դա փոստ է: Մինչև պաշտոնավարման վերջը Հայաստանում ամբողջովին թալանվել է ողջ արդյունաբերական և արտադրության պոտենցիալը:

Երկրորդ նախագահը (խմբ. Ռոբերտ Քոչարյանը) սկսել է տնտեսական լծակների օտարացումից՝ հանցագործ ճանապարհով էլեկտրականացում, գազաֆիկացումը անօրեն կերպով հանձնել է օտարին: Չենք խոսում կեղծված ընտրություններ, տեխնոլոգիաներ, Ժողովրդին արտագաղթի հասցնել և այլն:

Նաև մարտի 1-ը, երկրորդ նախագահը արյունով եզրափակեց իր իշխանությունը: Երրոդ նախագահը (խմբ. Սերժ Սարգսյանը) հանձնեց Հայաստանի ինքնիշխանությունը: Գազային օրենքները, ԵՏՄ-ի օրենքներն ինքնիշխանության հանձնումն է և դրա համար մենք ունեցանք 2016թ-ի ապրիլ:

Երկրորդ նախագահի օրոք ունեցանք, երրորդով ամրապնդվեց Մադրիդյան սկզբունքներ, արտաքին հարաբերություններում խայտառակ երևույթներ, այս ամենին պետք է գնահատական տար նոր կառավարությունը՝ չտվեց, մաս-մաս հանցագործություններ վերցվեց, իհարկե երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց, բայց ես միշ տասե եմ, որ նախագահը մեղադրվում է ոչ իր արած հանցագործությունների շրջանակով, այլ մասնավոր՝ մարտի 1-ով: Եթե իմ նշվածի նման արվեր ամբողջը, ապա որևէ մեկը չէր կարող գնալ և պաշտպանել հանցագործի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ