Araratnews.am-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Կուրսկում իրադարձությունների հետևանքով «տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների կամ հայերի առկայության մասին այս պահին տվյալներ չկան»։
Հիշեցնենք, որ արդեն յոթերորդ օրն է՝ Ուկրաինայի Զինված ուժերը ներխուժել են Ռուսաստանի Կուրսկի շրջան։ Այսօր շրջանի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ 28 բնակավայր գտնվում է ուկրաինական վերահսկողության տակ։ Նրա խոսքով՝ դրանցում գտնվող մոտ 2 հազար մարդու ճակատագիրն անհայտ է: «Կուրսկի շրջանում 12 խաղաղ բնակիչ է զոհվել, 121 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 10 երեխա»,- նշել է Սմիրնովը։