Ինչպես է Քոչարյանը մեքենայով հեռանում ԱԱԾ-ից

Ռոբերտ Քոչարյանին այսօր ազատեցին կալանքից։ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Դատավորի որոշումից հետո դահլիճում ծափեր հնչեցին։

Նշենք, որ այդ ընթացքում դատարանի բակում հավաքվել էին Քոչարյանի աջակիցներն ու նրանք, ովքեր պահանջում էին ոչ մի դեպքում ազատ չարձակել Քոչարյանին։

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, դատարանի դահլիճից դուրս գալուց հետո հայտնեց, որ դատարանի որոշումն իրենց բավարարել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ