Դատախազները կբողոքարկեն Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշումը

Դատական ակտը քիչ առաջ ենք ստացել, դրա պատճառաբանություններին այս պահին ծանոթ չենք, բայց հաշվի առնելով ընտրված խափանման միջոցի հիմնավորվածությունը եւ այն, որ գտնում են՝ ընտրված խափանման միջոցը միակն էր, որ կարող էր զսպել նրա պատշաճ վարքագիծը, հետեւաբար պետք է բողոքարկենք դատական ակտը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշմանը։

Մեղադրող մյուս դատախազ Կարեն Բիշարյանը Արցախի երկու նախագահների երաշխավորության վերաբերյալ ասաց, որ չպետք է շեշտադրում անել հատկապես նախագահների կողմից երաշխավորելու վրա, քանի որ իրենք հարցը դիտարկում են բացառապես իրավական տիրույթում․

«Ըստ այդմ, մենք դատական ակտը վիճարկելու հարցը վերջանականպես կորոշենք, երբ ամբողջությամբ ծանոթանանք ակտի հիմնավորումներին»։

Մեղադրող դատախազն ասաց, որ կան նախադեպեր, երբ անձի նախկին գործունեույթւոնը եւ զբաղեցրած պաշտոնները, կապերը հաշվի առնելով, միայն դրա համար նրան պահում են կալանքի տակ։ Դատախազը շետեց, որ մենք գիտեն՝ նախկիոնւմ ինչ պաշտոններ զբաղեցրած անձ է մեղադրյալ Քոչարյանը։

Դատախազները եւս մեկ անգամ ընդգծեցին, որ Քոչարյանի՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում պաըշաճ վարքագիծ չդրսեւորելու ռիսկ առկա է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ