«Եկել եմ աջակցելու Քոչարյանին»․ Շարմազանով

Ես եկել եմ աջակցելու ինքս ինձ, որովհետեւ առաջին քաղաքական գործիչ եմ եղել Հայաստանում, որ Ռոբերտ Քոչարյանին անվանել եմ քաղաքական բանտարկյալ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ  դատարանի որոշման հրապարակումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով եւս եկել էր դատարանի մոտ՝ աջակցելու Քոչարյանին:

Նա նաեւ շեշտեց, որ ինքը միշտ հանուն ազատության է եւ ես կանգնելու է այնտեղ, որտեղ ազատությունն, որ այսօր ժամը 4–ին ազատ է արձակվելու Ռոբերտ Քոչարյանին։

«Իմ այստեղ ներկա գտնվելը բացառապես որպես էդուարդ Շարմազանով է։ Ես եկել եմ աջակցելու Արցախի առաջին նախագահին, ՀՀ երկրորդ նախագահին, աջակցելու արդարությանը, եւ որեւէ մեկի դեմ չեմ։ Ես իմ հայրենիքում՝ ի տարբերություն շատ մարդկանց, երբեք ոչ հակառակորդներ, ոչ թշնամիներ չունեմ»,– ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա նաեւ հայտարարեց, որ ինքը միշտ ազատության եւ արդարության կողմն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ