Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը հորն ազատ արձակելու մասին

Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց «ամբողջությամբ բավարարեց» դատարանի այսօր հրապարակած որոշումը Հայաստանի երկրորդ նախագահին անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակելու մասին:

Նախկին նախագահի մյուս որդին՝ Լևոն Քոչարյանը «Ազատության» հարցին, թե ինչպես է մեկնաբանում դատարանի որոշումը, արդյոք այն բավարարեց իրեն, արձագանքեց․ — «Էնքանով է բավարարել, որ հայրս հիմա պետք է դուրսը լինի, բնականաբար՝ էդքանով բավարարել է»:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ իր համար սպասելի՞ էր այդ որոշումը, նա պատասխանեց․ — «Ինչ-որ չափով՝ այո, հաշվի առնելով նաև երաշխավորությունները»:

«Ազատության» հարցին էլ՝ «մինչ այդ պաշտպանները հայտարարում էին, որ դատավորի նկատմամբ ճնշումներ կան, այս որոշումը ինչի՞ մասինէ վկայում», Լևոն Քոչարյանը արձագանքեց․ — «Շարունակությունը կտեսնենք, ժողովուրդ, պրոցեսը չի վերջացել, գիտեք՝ հիմնական դեռ լինելու է: Ինձ թվում է՝ ավելի էնտեղ կհասկանանք՝ ճնշումը կա, չկա, մնացածը»:

«Արդեն էն, որ հայրս էսքան ժամանակ նստած էր, մենք համարում ենք, որ դա ապօրինի էր ուղղակի», — նշեց պաշտոնաթող նախագահի որդին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ