ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Մարտի 1-ի անջատված գործով առանցքային մեղադրյալ է, մայիսի 18-ին ազատ արձակվեց։

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, հրապարակելով իր որոշումը, հայտարարեց, որ փոխում է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը։

Մայիսի 16-ին դատարան եկան Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Նրանք երաշխավորեցին ազատության մեջ Քոչարյանի պատշաճ վարքագիծը: Բացի այդ, նրանցից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ է վճարել դատարանի դեպոզիտ հաշվին։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նախնական դատական նիստերը տևեցին չորս օր։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ