Քոչարյանը փախչող տեսակ է, եւ դատարանը մեեեեեծ պատասխանատվություն կառնի իր ուսերին, եթե խափանման միջոցը փոխի

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մեղադրյալ Քոչարյանը փախչող տեսակ է։  Նախ՝ եթե ոմանք մոռացել էին, որ Քոչարյանը բռնակալ է, դատավարության մի քանի օրվա ընթացքում նրա բռնակալական կեցվածքը փայլեց իր ողջ պերճանքով ու թշվառությամբ։ Իսկ որ բռնակալները վախկոտ են լինում եւ հենց վախից են սկսում սպանել, բանտարկել ու փակել ազատ խոսքի բերանը՝ վաղուց ի վեր մարդկությանը հայտնի փաստ է։

Քոչարյանն արտերկրից եկավ, որովհետեւ «միակ տղամարդու» հեքիաթային դերի մեջ էր դեռ ու վստահ էր, որ չեն համարձակվի ձերբակալել իրեն։

Հո չե՞ք մոռացել, որ մեկ անգամ խափանման միջոցը փոխեցին ու տուն ուղարկեցին, մեկ էլ հանկարծ մեղադրյալ Քոչարյանի սիրտը Գերմանիա մեկնել ուզեց։ Բոլորս գիտենք, որ Քոչարյանը միշտ պարծեցել է իր փայլուն առողջությամբ, եւ նրա «հետազոտվելու» ցանկությունը ոչ միայն անսպասելի էր, այլեւ ծիծաղելի էր։


Հայաստանը ծաղկեցրել էր, չէ՞, իր ժառանգորդն էլ հաջողությամբ ջրել էր ծաղիկները, այնպես որ առողջ Քոչարյանին հետազոտել կարող էին նաեւ Հայաստանում։

Կասե՞ք, ինչու էր Քոչարյանն ուզում թռչել Գերմանիա։ Որովհետեւ չէր սպասում, որ կձերբակալվի, հասկանում էր, որ էս դատարանն այլեւս իր կրկնկի տակ չէ, ու ինքը դատվելու է, ԱՐԴԱՐ է դատվելու, եւ ուզում էր փախչել։

Կրկնեմ՝ Քոչարյանը փախչող տեսակ է, եւ դատարանը մեեեեեծ պատասխանատվություն կառնի իր ուսերին, եթե խափանման միջոցը փոխի։
Դե, բակոների մասին էլ չասեմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ