Երեկ Աթենքում Ռուսաստանում հայտնի գործարար Արթուր Վարժապետյանը «Աստիր Պալաս» թանկարժեք ծովափնյա հյուրանոցում նշել է իր ծննդյան 55 ամյակը։ Նախնական տեղեկություններով ռուս գործարարը մի քանի միլիոն դոլար է ծախսել իր ծննդյան տարեդարձի միջոցառումը կազմակերպելու համար։
Միջոցառմանը ներկա են եղել շուրջ 250 հրավիրյալներ, թվում Գարեգին Բ-ի եղբայրը Մոսկվայից` Եզրասը, Սամվել Ալեքսանյանը ՀՀ֊ից, ՌԴ֊ում ՀՀ նախկին դեսպան Վարդան Տողանյանը, Հունաստանում նախկին դեսպան Ֆադիկը (Ֆադեյ Չարչօղլյանը)։ Միջոցառմանը բարձր տրամադրությունն ապահովել են տասնյակից ավելի երգիչներ-երգչուհիներ Հայաստանից և Ռուսաստանից։