«Սուպերմենը» հայտնվել է Քոչարյանի աջակիցների շարքերում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով վճռի հրապարակումից  3 ժամ առաջ այսօր՝ մայիսի 18-ին, բողոքի ակցիա է Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դիմաց։  Դատարանի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները եւ իշխանության կողմնակիցներ։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց Քոչարյանի աջակիցներն ու նրան դեմ արտահայտվողները շարունակում են ակցիաները։

Քիչ առաջ Քոչարյանի աջակիցները շուրջպար բռնեցին, իսկ մյուս կողմը շարունակում է վանկարկել «Քոչարյան, հանցագործ»։

Թե ինչ է կատարվում դատարանի բակում, առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ