Քիմ Քարդաշյանն ու ամուսինը հայտնել են իրենց 4-րդ երեխայի անունը

Ամերիկացի մոդել և կինոաստղ Քիմ Քարդաշյանն ու իր ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, հայտնել են իրենց 4-րդ երեխայի անունը, փոխանցում է  TMZ-ը։

Փոխնակ մորից ծնված երեխային աստղային ծնողները բիբլիական անուն են ընտրել՝ Փսալմ։ Նրանք նաև երեխայի հետ լուսանկար են հրապարակել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։ Հիշեցնենք, որ երեկ Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ արխիվային լուսանկար էր հրապարակել՝ շնորհավորելով իրենց ամուսնության 5-ամյակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ