Ադրբեջանն արձագանքել է Տոյվո Կլաարի հայտարարությանն ու նշել, թե ովքեր և ինչ պայմանով կարող են վերադառնալ ԼՂ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Տոյվո Կլաարի՝ Ղարաբաղի հայերի վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարությանը:

Ադրբեջանը հարգում է միայն հայկական ծագում ունեցող անձանց Ղարաբաղ վերադառնալու մտադրությունը, որոնք հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

«Տոյվո Կլաարը լավ գիտի, որ հայերը մտադիր չեն վերադառնալ, չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը բազմիցս կոչ է արել հայ բնակիչներին մնալ իրենց տներում և վերադառնալ։ Ադրբեջանը հարգում է միայն հայկական ծագում ունեցող այն անձանց Ղարաբաղ վերադառնալու մտադրությունը, որոնք հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Հիշեցնենք՝ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ ԵԵՄ-ն ակնկալում է, որ Ղարաբաղի հայերը Բաքվի հետ ուղիղ կբանակցեն հայրենի տարածաշրջան անվտանգ վերադարձի շուրջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ