Շուշաննա Թովմասյանը՝ նոր աշխատանքի, ընտանիքի եւ մայրանալու մասին

Շուշաննա Թովմասյանը մոտ մեկ ամիս է ներկայանում է որպես հաղորդավարուհի՝ MOTV հեռուստաընկերությամբ վարելով «Good Morning, Հայաստան» առավոտյան ծրագիրը:

Անդրադառնալով ռեժիսոր ամուսնու՝ Վահե Սայանի կարծիքին, նա ասել է. «Վահեի կարծիքն ինձ համար առաջնային է, նա համար մեկ քննադատն է: Ամենավատն այն է, որ նա հենց առաջին թողարկումը նայեց, որից հետո, ի ուրախություն ինձ, ասաց, որ լեզուն, խոսքը լավն է, ինչն ինձ Աստված տվել չի խնայել»:

Շուշաննայից հետաքրքրվել ենք՝ արդյոք ամուսնությանը հաջորդած դադարը միտումնավոր էր: «Իրականում մոտ երկու ամիս պետք էր կյանքիս նոր փուլին հարմարվելու համար, որից հետո հատուկ ինչ-որ բան չեմ արել չերեւալու համար, պարզապես համացանցում այս շրջանում այնքան էլ ակտիվ չեմ:

Իսկ ընտանեկան կյանքին, կարծում եմ, հեշտ ես հարմարվում, եթե ձեր դուետը գործում է, իրար օգնում եք, հոգսերն էլ ավելի հեշտ են թվում, քանի որ դա սիրելի մարդու համար ես անում»,-ասել է նա ու, խոսելով ընտանիքի համալրման մասին, նշել. «Չեմ ճանաչում մի զույգի, ով չմտածի ընտանիքի համալրման մասին, մենք էլ ամեն բան թողնում ենք Աստծո հույսին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ