38-ամյա Քիմ Քարդաշյանն ու 41-ամյա Քանյե Ուեսթը պատրաստվում են իրենց հարսանիքի հինգերորդ տարելիցին։ Հանուն այդ օրվա հեռուստաաստղն իր սեփական կանոներում բացառություն է արել, որը պահել է երեք տարի։
2014թ․-ի մայիսի 24․ աստղային զույգի հարսանիքի օրն է։ Հենց այդ հատկանշական օրվա առթիվ բիզնես լեդին նախատեսում է թողարկել Mrs. West կոսմետիկ միջոցների հավաքածուն։ Lուսանկարում, որը Քիմը տեղադրել է իր բլոգում նա կերպարանք է ընդունել թոփլես՝ սպիտակ վարդերի ֆոնին:
Ուշադրության է արժանացել Քիմի ձախ ձեռքին առկա ամուսնական մատանին։ Դա Քանեյի նվերն է՝ օվալի տեսքով ադամանդե մատանի։ Քիմը նախկինում երբեք չի կրել այդ զարդը շատ լուրջ պատճառով։
2016թ․-ին Քարդաշյանը ծանր սթրես է տարել։ Աստղը հանգստանում էր փարիզյան հյուրանոցներից մեկում, երբ կողոպտիչներ են ներխուժել։ Ատրճանակով սպառնացել են, Քիմի համարից վերցրել են ողջ զարդերը, իսկ նրան կապել եւ պակել են լոգարանում։
Ոստիկանությունն այդպես էլ չի գտել $10,6 միլիոն դոլար արժողությամբ զարդերը։ Կորցրած մատանու փոխարեն Քանյեն կնոջը նորն է նվիրել։ Սակայն ռեփերի կինը չի ցանկացել կրել այն։
Քիմը երդվել էր հրաժարվել թանկարժեք զարդերից, որպեսզի իրենից կողոպտիչների տիրախ չդարձնի։ Հարսանեկան տարելիցի պատրաստությունն աստղին ստիպել է դրժել երդումը։