Վիճակն օրհասական է, ոտքի հայորդիներ … Վաղը ժամը 15:00-ին պետք է լինել դատարանի դիմաց

Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ըստ լուրերի դատավոր Դավիթ Գրիգորյանի հայրը ՀՅԴ անդամ է և ապրում է արտերկրում: Դատարան էր եկել ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը: Երաշխավորություն են ներկայացրել Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը: Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը վստահ հայտարարում է, որ վաղը Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվելու:

Առկա է հավաստի կասկած, որ դատավորի հարցը Քոչարյանը արդեն իսկ լուծել է: Ի՞նչ է պետք անել: Ապրիլյան հեղափոխության ժամանակ ժողովուրդը ոտքի կանգնեց և ստիպեց, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ միասին հեռանա իշխանությունից: Այսօր կարծես թե մի դատավոր որոշել է դեմ գնալ ամբողջ Հայ ազգին:

Հիմա հարցս: Մի՞թե 20 տարվա ռեժիմում տառապած, հեղափոխություն կատարած, Սերժ Սարգսյան և ՀՀԿ հեռացրած ազգը պետք է երկնչի մի մարդու՝ Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ: Մի՞թե մեր ազգը այդքան ուժ չունի, որ հորդորի նախկին ռեժիմից մնացած մի դատավորի արդարադատություն իրականացնել օրենքով այլ ոչ թե առերևույթ անձնական շահագռգռվածությամբ: Մի՞թե մեր ազգը պետք է հանդուրժի, որ կրկին մեր զոհերի, սպանվածների, արտագաղթածների հաշվին ևս մեկ հոգի հարստանա:

Ամփոփեմ կոչով: Իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ դատական իշխանությունը նույնպես:
Ցանկացած հայ

  • -ով իրեն համարում է տեր այս երկրի,
  • -ով հետամուտ է, որ Քոչարյանական իշխանության տարիների զոհերի արյունը անպատիժ չմնա իսկ նահատակների հոգիները վերջապես խաղաղվեն,
  • -ով պահանջատեր է իրենից գողացվածը վերադարձնելու գործում,
  • -ով չի ցանկանում, որ բորենիների մի խումբ մի ամբողջ կյանք ծիծաղի իր վրա,
  • -ում համար թանկ է Հայաստանի և Արցախի ապագան և մեր զինվորի կյանքը

Պարտավոր է
Վաղը ժամը երեքին արդեն լինել Նոր Նորքի դատարանի դիմաց: Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն առերևույթ ազգի դեմ դուրս եկած դատավորին դատել օրենքով: Ուրեմն եկեք ոտքի կանգնենք, վաղվա հաղթանակի հրապարակը պետք է լինի Նոր Նորքի դատարանը: Վաղվա օրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում կաշառակերության, անպատժելիության, դատական համակարգի կոռուպցիայի վերջին օրը:

Վաղվա օրով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ պետք է տոնի հեղափոխության վերջնական հաղթանակի և կոռուպցիայի մեջ թաթախված դատական համակարգի տապալման օրը: Բոլորս դեպի Նոր Նորքի դատարան, նժարի վրա է Հայ ազգի ինքնասիրությունը և ապագան

ԲՈԼՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ, ՈՎՔԵՐ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԵՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԿԱԶՄՈՎ ԼԻՆԵԼ ՆՈՐ ՆՈՐՔԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԴԵՊԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ:
ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՔ ԿԴԱՎԱՃԱՆԵՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ:
ՈՏՔԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ՝ ՊԱՀԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է

Արտակ Գալստյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ