2019-ի ամենախոշոր հարկատուները, ով է ամենաշատը հարկ վճարել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2019 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով:

Այսպիսով՝ հանրապետության 1000 խոշոր հարկատու հանդիսացող ընկերությունները միասին այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել 212 մլրդ 257 մլն 67 հազար դրամի հարկեր եւ տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 178 մլրդ 577 մլն 203 հազար դրամի դիմաց: Ստացվում է, որ խոշոր հարկատուների վճարած հարկերը 2019-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 33 մլրդ 679 մլն 864 հազար դրամով կամ 15.88%-ով։

Նշենք, որ ՊԵԿ նախագահի Դավիթ Անանյանը եռամսյակային տվյալներն ամփոփելիս լրագրողների հետ զրույցում նշել էր, որ 2019 թվականի առաջին եռամսյակում ընդհանուր հավաքագրումը կազմել է 296.5 մլրդ դրամ եւ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 4 %-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ավելի են 55.5 մլրդ դրամով կամ 32.8 %-ով, մաքսային եկամուտները՝ 2.8 մլրդ դրամով կամ 4.1%-ով։

2019 թվականի հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 13 մլրդ 670 մլն 572 հազար դրամի չափով հարկերով: Երկրորդ ամենախոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ վճարած 12 մլրդ 835 մլն 701 հազար դրամ հարկերով: Սրան հաջորդում է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ վճարած 4 մլրդ 409 մլն 433 հազար դրամ հարկերով: Չորրորդ ամենախոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 918 մլն 983 հազար դրամ հարկերով: Հինգերորդ ամենախոշոր հարկատուն «Սիփիես Օիլ Քորփորեշյն» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 803 մլն 507 հազար դրամ հարկերով:

6-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 637 մլն 85 հազար դրամ հարկերով: Դրան հաջորդում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը՝ վճարած 3 մլրդ 571 մլն 517 հազար դրամ հարկերով: 8-րդ խոշոր հարկատուն «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ընկերություն է՝ վճարած 2 մլրդ 947 մլն 647 հազար դրամ հարկերով: 9-րդ խոշոր հարկատուն «Մաքս պետրոլ» ընկերությունն է՝ վճարած 2 մլրդ 595 մլն 815 հազար դրամ հարկերով: Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» ընկերությունը՝ վճարած 2 մլրդ 312 մլն 623 հազար դրամ հարկերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ