Փարիզի օլիմպիական ավանում մահացել է բռնցքամարտի Սամոայի հավաքականի մարզիչ Լիոնալ Էլիկա Ֆատուպաիտոն, հայտնում է France Press-ը։
60-ամյա մասնագետը մահացել է հուլիսի 26-ին։ Մարզիչը սրտի կաթված է ստացել, բժիշկներին չի հաջողվել փրկել նրան:
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Սամոան կներկայացնի միայն Աթո Պլոձիցկի-Ֆաոագալին, որը հանդես կգա 81 կգ քաշային կարգում:
Հիշեցնենք, որ Փարիզ-2024-ի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 26-ին: Քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը կավարտվի օգոստոսի 11-ին: