Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը:

Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ