20-ամյա տղան մահացել է՝ ատամը հեռացնելուց հետո

Մոսկվայում հուլիսի 11-ին ստոմատոլոգիական կլինիկա է ներկայացել Մոլդովայի 20-ամյա քաղաքացի Արթուր Պ.-ն՝ բողոքելով ատամի ուժեղ ցավերից։ Բժիշկները որոշել են հեռացնել նրա ատամը, սակայն պրոցեդուրայից հետո տղան սկսել է ուժեղ արյունահոսել, հայտնում է BAZA-ն։

Երիտասարդին անմիջապես տեղափոխել են Զվենիգորոդի հիվանդանոց, որտեղ նա անցկացրել է մի քանի օր։ Հուլիսի 15-ին տղան դուրս է գրվել, բայց արյունահոսությունը չի դադարել։

Երկու օր անց Արթուրը գնացել է Դիմածնոտային պլաստիկ վիրաբուժության և ստոմատոլոգիայի կլինիկական կենտրոն, որտեղ արյան մեծ կորստի պատճառով հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք։

Բժիշկները չեն կարողացել փրկել նրան։ Նա մահացել է հուլիսի 24-ի առավոտյան։

Մահվան պատճառները պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ