Հայաստանը Օլիմպիական խաղերում. Արարատ Միրզոյանը տեսանութ է հրապարակել և հաջողություն մաղթել հայ մարզիկներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին:

X-ի իր միկրոբլոկում նախարարը տեղադրել է բացման արարողությունից մի հատված, որտեղ Սենա գետով անցնում են Հայաստանի օլիմպիական պատվիրակության դրոշակակիրները և գրել.

«Հայաստանը Օլիմպիական խաղերում: Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մարզիկներին Փարիզ 2024-ի մեկնարկին: Շնորհակալություն մեր ֆրանսիացի ընկերներին Օլիմպիական խաղերը կազմակերպելու և դրանք անմոռանալի դարձնելու ջանքերի համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ