Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հանրային իրազեկման միջոցառումներ են անցկացրել

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի պլան-ժամանակացույցի համաձայն` Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել վերջիններիս պատրաստվածության աստիճանի բարձրացմանը և հանրային իրազեկմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանում Տավուշի ՄՓՎ աշխատանքային խումբը մասնակցել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժությանը, որի նպատակն էր կատարելագործել համայնքի ղեկավար կազմի տեսական ունակությունները արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ։

Ուսումնավարժությանը մասնակցել են նաև Իջևան համայնքի կազմավորումների հրամանատարները և համայնքապետարանի աշխատակազմը:

Մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն, վերջիններիս տարաբնույթ աղետներին պատրաստվածությունը բարձրացնելուն միտված՝ մարզում ամսվա ընթացքում անց են կացվել նաև մի շարք հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, մասնավորապես՝ Իջևան քաղաքի «Արգման» ԱԳԼՃԿ-ում և «Դիլիջան ռեզորթ» հյուրանոցային համալիրում համապատասխանաբար «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհապայթունավտանգ օբյեկտներում» և Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հանգստյան օբյեկտներում» թեմաներով ուսումնավարժություններին, ինչպես նաև Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խումբը մասնակցել է Իջևան քաղաքի «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի Իջևանի ցանցի կողմից անցկացված «Էներգետիկ ցանցում վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժությանը:

Փրկարարական գործի վերաբերյալ գիտելքիներ ձեռք բերելու, փրկարարի մասնագիտական առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով Բերդավան բնակավայրի մանկապարտեզի դաստիրակները և սաները ճանաչողական այցով Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատում էին։

Այցը մասնակիցներին հնարավորություն տվեց ուսումնասիրել և ծանոթանալ հրշեջ-փրկարարական մասնագիտական գործիքներին, հրշեջ-տեխնիկային, անհատական պաշտպանության միջոցներին, ինչպես նաև ծառայության առօրյային:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ