Ինչպիսի՞ տեսք ունի Լուկասի և Ջեյդը որդին 15 տարի անց

«Կլոն» բրազիլական հեռուստանովելը  ստեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։

Հեռուստանովելն առաջին անգամ Բրազիլիայում ցուցադրվել է 2001 թվականի սեպտեմբեր ամսին՝ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի շաբաթ անց և իսլամի աշխարհին վերաբերելու պատճառով իր մեջ մեծ ռիսկ էր պարունակում։

2010 թվականի դրությամբ այն ցուցադրվել է 90 երկրում։ Ֆիլմում Լուկասն ու Ջեյդը մի առիթով հանդիպում են և նրանց մեջ սկսվում է մեծ սեր, որը դառնում սերիալի զարգացումների սկիզբը։

Ջովաննան պաշտոնապես ամուսնացել է 2 անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1997 թվականին բիզնեսմեն Ռիկարդո Մեդինուի հետ։ Նրանք համատեղ ապրել են ընդամենը 4 տարի և 2001 թվականին բաժանվել են։

Բազմասերիանոց Կլոն հեռուստասերիալի նկարահանումներից հետո նրա և Լուկասի դերը մարմնավորող Մուրիլու Բենիսիուի հետ հարաբերություններն ավելի խորացան։

2004 թվականի դեկտեմբերին Ջիովաննան ենթարկվեց ավտովթարի, իսկ հարցազրույցի ժամանակ, որը տեղի ունեցավ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, նա հայտարարեց, որ հղի է։

Ջովաննան և Մուրիլիոն 2005 թվականի մայիսի 24-ին ունեցան որդի, որին անվանեցին Պիետրո։

Նրանք բաժանվեցին 2007 թվականին։ 2007 թվականի մայիսին Ջիովաննան ամուսնացավ ամերիկացի բիզնեսմեն Ռոբերտո Լուկասցիոյի հետ։ Ճոխ հարսանիքից հետո, որը տեղի ունեցավ Իտալիայում, զույգը բաժանվեց։

Նրանք համատեղ ապրեցին ընդամենը 4 ամիս։ Հիմա Ջովաննան ամուսնացած է ռեժիսոր Լեոնարդո Նոգեյրայի հետ։ Նրանք ունեն 2 աղջիկ՝ Անտոնի և Սոֆի։ Սակայն նրանց ամուսնությունն օրինական չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ