Դատապարտում եմ տեղի ունեցածն ու հույս ունեմ, որ այս դեպքը սթափության ազդակ կդառնա բոլորի համար. Ջուլիետա Ազարյան

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը գրում է.

Համակարգելով նաև նախակրթական ոլորտը, չէի կարող անտարբեր մնալ և մեծ ցավով պիտի արձանագրեմ, որ վերջին ժամերին համացանցում մեծ թափով տարածվող սահմռկեցուցիչ տեսանյութը այո՛ , դատապարտելի է և անթույլատրելի , հատկապես այն պարագայում, երբ երևույթը տեղի ունենում այն միջավայրում որտեղ երեխան պիտի ստանա ֆունդամենտալ գիտելիքներ, սկզբնական տարրական վարվեցողության կանոններ, էթիկետ, հանդուրժողականություն, և ապրումակցելու կարողություն։

Այնուամենայնիվ լիահույս եմ, որ այս դեպքը սթափության ազդակ կդառնա ոլորտում աշխատող ներկայացուցիչների համար։ Ցավալի է հատկապես այն հանգամանքը , երբ մեկ դեպք կարող է վայրկյանապես «ջուրը գցել» այս չափազանց պատասխանատու և ծանր ոլորտի ներկայացուցիչների կատարած անձնվեր գործն ու ներդրումը։

Միևնույն ժամանակ կո՛չ եմ անում զերծ մնալ տեսանյութի տարածումից, հասկանալի պատճառներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ