Հուլիսի 24-ին՝ ժամը 03:30-ին, Ադրբեջանի պետական սահմանապահ զորքերի «Գեյթեփե» սահմանապահ ջոկատի ծառայության տարածքում երկու անհայտ անձ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից խախտել են Ադրբեջան-Իրան պետական սահմանը:
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել և հակառակ ուղղությամբ դիմել փախուստի։ Միջադեպի հետևանքով 2 սահմանապահ թեթև վնասվածք է ստացել:
Սահմանախախտներից մեկը նույնպես վիրավորվել է: Տարածքի զննությամբ, հայտնաբերվել և առգրավվել է մինչև 11 կգ թմրամիջոց, գիշերային տեսողության սարք, ատրճանակ, պարկուճներ։
Միջադեպի վայրում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները։ Դատախազության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։