Հուլիսի 24-ի առավոտյան ողբերգական վթար է տեղի ունեցել Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի միջազգային օդանավակայանում։ Կատմանդուից Պոխարա մեկնող մարդատար ինքնաթիռը բռնկվել է թռիչքի ժամանակ։ Զոհվել է 18 մարդ, հայտնում է The Katmandu Post-ը։
Նեպալական Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է հուլիսի 24-ին Կատմանդուի միջազգային օդանավակայանում։
Ինքնաթիռը Նեպալի մայրաքաղաքից թռչում էր Պոխարա քաղաք։ Նրանում եղել է 19 մարդ՝ անձնակազմի անդամներ և ավիաընկերության աշխատակիցներ։
Ականատեսները հայտնել են, որ ինքնաթիռը թռչում էր թռիչքուղու հարավային ծայրից և հանկարծակի շրջվելով՝ թևի ծայրով բախվել է գետնին։ Այն բռնկվել է, այնուհետև ընկել ձորը թռիչքուղու արևելյան մասում՝ Բուդդա Էյր անգարի և ռադիոլոկացիոն կայանի միջև:
Փրկարարները վթարի վայրից դուրս են բերել 18 զոհի դի։ Միայն կապիտանն է ողջ մնացել, որը տեղափոխվել է հիվանդանոց։