Այս կինը վթարից հետո կաթվածահար էր եղել, բայց ․․․

2014 թվականին 33-ամյա Էրին Ռոլինսը Չիկագոյից ահավոր վթարի ենթարկվեց, որը քիչ մնաց զրկեր նրան կյանքից։ Վթարի մեղավորը հարբած վարորդն էր, որը չէր կարողացել կառավարել մեքենան։

Կնոջը  հաջողվեց ողջ մնալ երջանիկ պատահականությամբ։ Էրինը կոտրել էր ողնաշարը, ինչպես նաեւ ուներ ներքին արնահոսություն աղիների պատռվածքի պատճառով։

Կինը կաթվածահար էր եղել գոտկատեղից ներքեւ։ Ընդհանուր առմամբ, նրան 8 վիրահատության ենթարկեցին, նա երկարատեւ վերականգնողական շրջան անցավ։

Չնայած վթարի ահավոր հետեւանքներին՝ արդեն երկու տարի հետո Էրինը կարողացավ այնքան վերականգնվել, որ ինքնուրույն գնաց խորանի մոտ։ Վթարից հինգ տարի հետո, Էրինը չի կարող շարժվել առանց այդ հատուկ ֆիքսատորների։

Կինն անհանգստանում է, որ կարող է բախվել խնդիրների հղիության ժամանակ, քանի որ երեխա կարող է ունենալ միայն կեսարյան հատման միջոցով։ Չնայած անցած փորձություններին՝ դատարանի դահլիճում նա ներեց վթարի մեղավորին։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ