ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. Ջեկի Չանի անակնկալը՝ վարչապետ Փաշինյանին

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանում էր: Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում ներկա են գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա համերգին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և ջերմորեն ողջունել ներկաներին:

Գալա համերգի ընթացքում «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի մասնակից մի քանի տասնյակ պետությունների ներկայացուցիչները հանդես են եկել կատարումներով` ներկայացնելով իրենց ազգային մշակույթը:

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

Այնուհետև բեմում հայտնվել է նաև հայտնի և սիրված դերասան Ջեկի Չանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ