Հատուկ օպերացիա Վանաձորում. բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը

Հուլիսի 19-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները, ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ համագործակցելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության իրենց գործընկերների հետ, Վանաձորում իրականացրել են հատուկ օպերացիա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորում հայտնի «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը գտնվում է «Խիմզավոդ» թաղամասի կարատեի մարզադպրոցի մոտ և կրում է զենք։

Տեղում ոստիկանական ուժերը մեկնել են մարզադպրոց, որտեղ՝ Վարդանանց փողոց 12/14 հասցեի մոտ նկատել են նրան, ով տեսնելով ոստիկաններին, փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրա փախուստը, որի ժամանակ նա, չենաթրկվելով ոստիկանների օրինական պահանջին, գոտկատեղից գետնին է գցել զենքի նմանվող առարկան։

Ոստիկանները կիրառել են ֆիզիկական ուժ, ապա վնասազերծել նրան, այնուհետ՝ ձերբակալել և տեղափոխոել ոստիկանության Տարոնի բաժին։

Կայքի տեղեկություններով, բերման ենթարկվածը Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Փերիխանյանն է, ում եղբորը 2023 թվականի նոյեմբերի 28-ին ավտոմատով կրակել ու սպանել էին Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ։

Պարզվել է, որ նշված ատրճանակի փամփշտատուփում եղել է 7,65 մմ տրամաչափի 6 հատ փամփուշտ և ատրճանակի վրա առկա է եղել գրառում։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ