Ո՞վ է Քոչարյանին մեղադրող դատախազը

Շատերին թվում է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՔԾ-ն, գործն էլ դատարանում պաշտպանում է Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը:

Ասեմ ձեզ, չկա նման բան: Քոչարյանին մեղադրանք է առաջադրել Հայ ժողովուրդը: Մեղադրանքը դատարանում պաշտպանում է ժողովրդի Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը: Երբ երեկ դատական նիստին ամբաստանյալ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը ինչ ուզենա կասի և Գլխավոր Դատախազը պետք է նստի և լսի, նա ամենևին էլ Արթուր Դավթյանին չփորձեց վիրավորել:

Նա վիրավորեց 12 միլիոնանոց, աշխարհով մեկ սփռված Հայ ժողովրդին, քանի որ այդ պահին, այդ դատարանում, Արթուր Դավթյանը աշխարհասփյուռ Հայ ժողովրդի կամքի արտահայտողն էր և պաշտպանը: Այս քայլով Քոչարյանը ի լուր աշխարհի իրեն և իր համակիրներին դուրս դրեց Հայ ժողովրդի կազմից, ինքը իրեն օտարելով Հայ ազգից:
Սակայն կյանքը բումերանգ է:

Քոչարյանի երազանքը, որ ինքը ինչ ուզենա պիտի խոսի և 12 միլիոն Հայ նրան լսի չի իրականանա: Ավելին Քոչարյանը գտնվելով իր վիրտուալ աշխարհի մեջ այդպես էլ չի ընկալում իրականությունը: Նա չի կարողանում հասկանա, որ այսօր նստածը ինքն է և ուշադիր լսում է թե Հայ ժողովրդի անունից ինչ է ասում նրան Հայ Ժողովրդի Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը:

Կարծում եմ ազգովի պետք է խնդրել Արդարադատության Նախարարին, որ ամբաստանյալ Քոչարյանի խցում տեղադրի ինտերնետ հասանելիություն ունեցող մեծ էկրան, որտեղ օնլայն ռեժիմով կարտացոլվեն Հայ ժողովրդի մեկնաբանությունները: Գուցե դրանք կարդալով իրեն կովկասյան վագր հռչակած ինքնակոչը դուրս կգա իր վիրտուալ աշխարհից և վերջապես կհասկանա, որ այսօր Հայ ազգը իրեն ինչ ուզում ասում է, իսկ ինքը նստած լսում է:

Դատավորի մասին:
Ժողովրդի Գլխավոր Դատախազը զգուշացրեց նրան, որ չտրվի Քոչարյանի թիմակիցների թաքնված սպառնալիքներին և կոչերին: Մեր կողմից զգուշացնենք նրան, որ սույն գործով տուժող է 12 միլիոն Հայ: Քոչարյանին մեղադրանք է առաջադրել Հայ ժողովուրդը իրենից հափշտակված ինքնասիրության, պետականության, ապագայի համար:

Քոչարյանին մեղադրանք է առաջադրել Հայ ժողովուրդը իր կորսված գարնան, զոհված, թալանված, ունեզրկված և արտագաղթած զավակների համար: Դատավորը պետք է հասկանա, որ սա իրականում սև ու սպիտակի պայքար է:
Պիտի հասկանա, որ Կանաչ գույնը այստեղ եղանակ չի կարող փոխել, որ ով այս գործում ձեռ տվեց կանաչին, ինքը ավտոմատ կդառնա սև դրան անխուսափելի հաջորդող հետևանքներով:

Սպիտակը Հայ ժողովուրդն է, դատարանում հանձինս ժողովրդի Գլխավոր Դատախազի, սևը ակնհայտ է:
Սպիտակները միշտ հաղթում են:
Հուսամ խոսքերս տեղ կհասնի և մարդիկ չեն գայթակղվի:

Արտակ Գալստյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ