Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում Երևանի ավտոբուսներից մեկի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորում: Վերջինս շիշը շպրտում է իրեն ուղևորի վրա, վիճաբանում նրա հետ, այնուհետ՝ դուրս գալով վարորդի խցիկից, քշքշում ուղևորին:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ։
Ըստ նրա՝ տվյալ վարորդն իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից։