Նորից եմ ասում ՝ փակեք ձեր փողոցայինների ռեխը

Արցախի Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի մամուլի խոսնակ Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում ոչ հարիր բառապաշարով է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին.

«Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն այսօր պիտի ներկայանան դատական նիստին, որպեսզի երաշխավոր կանգնեն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում.. կարևորն այն է, որ պետության ու ազգային բոլոր արժեքները անխնա ոչնչացնող Նիկոլ Փաշինյանի Իջևանի խոզերի, Չինաստանի բադերի, Քյավառի փախլավայի ու իր դստեր մասին լայնամասշտաբ քարոզը շարունակվում է…

Փոխվել են արժեքները. անասունի նման կերեք ու գնացեք զուգարան՝ սա է կյանքի իմաստը եթե թուրքը հարձակվի՝ նոր արժեքների համակարգով նենց համազարկ կտանք, որ Կոմայգին ցնցվի… հա, քանի դեռ համազարկ չենք տվել, ասեմ, Նիկոլ Փաշինյան:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության համար հավաքվել են մարդիկ՝ առողջ դատողություն ու պետական մտածելակերպ ունեցող, ինքնասիրություն ու թասիբ ունեցող… դու մեկ րոպե անգամ պատեկարցնո՞ւմ ես, որ եթե նույն աթոռին հայտնվես դու ու գոչեն մարդիկ՝ Նիկոլ մարդասպան, Նիկոլ ազգի դավաճան, Նիկոլ թալանչի, Նիկոլ դեզերտիր, Նիկոլ ուռոդ, Նիկոլ հրեշ, ո՞վ է գալու քեզ պաշտպանի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ