Ինչպես է Ալիևը պատասխանել Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների ընթացքի վերաբերյալ հարցին (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով գտնվում է Անգլիայում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։

Վուդսթոքի Բլենհայմյան պալատի ճանապարհին, որտեղ կայացել է գագաթնաժողովը, լրագրողների հարցին, թե ինչպես են ընթանում Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունները, Ալիևը ժեստով է պատասխանել: Նա ժպտացել և բութ մատը վերև է պարզել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս, ի թիվս այլ երկրների ղեկավարների, Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում, մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ