«Վաղը չէ մյուս օրը իրենք են երաշխավորության կարիք ունենալու…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես ապշած եմ, թե ինչ դուխով են Արցախից եկել դատարան ու երաշխավորում են մեկի համար, այն դեպքում երբ վաղը չէ մյուս օրը իրենք են երաշխավորության կարիք ունենալու…

Քիչ առաջ քրեական գործի հենց այն հատորից էինք ընթերցում, որտեղ լիքը վկաներ պատմում են, թե ինչպես, ինչ սարսափելի, ինչ վայրի ու բռի խմբեր են բերվել Արցախից զինվորական հագուստով,որոնց հենց այդպես էլ նկարագրում են՝ ասացին վտանգավոր են, իրենց հետ պետք չէ շփվել, որոնք տեղակայվել են Կառավարության շենքում ու օգտագործվել են իշխանության կողմից ժողովրդի դեմ…

Ու ուզում ես այդքանից հետո հարցնել՝ եկել եք երաշխավորելո՞ւ, թե ցուցմունք տալո՞ւ, տղերք… Ու չասեք, թե որևէ մեկի վաստակը պետք է մարդկանց կաշկանդի այս հարցերի պատասխանը ուզելու հարցում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ