Արդեն հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած երկրների երկրորդ 10–յակը

Վայրկյաններ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի բացումն արեց Հայաստանի պատվիրակը՝ Սրբուկը։ Հայաստանը, սակայն, եզրափակիչ փուլ չանցավ։

Պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ եզրափակիչ անցան Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդերլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Մալթայի ներկայացուցիչները։

Մայիսի 18-ին կկայանա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Այդ օրը ելույթ կունենան նաև առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած Բելառուսի, Հունաստանի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի և Սլովենիայի ներկայացուցիչները, նախորդ տարին մրցույթում հաղթած Իսրայելի, ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները։

Այս տարի «Եվրատեսիլն» անցնում է «Թույլ տուր քեզ երազել» կարգախոսով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ