Դեռևս օրեր առաջ հայտնեցինք, որ ԼՂ նախագահի պաշտոնում եղած ժամանակ Սամվել Շահրամանյանը Ղարաբաղը հայաթափվելուց հետո Գալստյանին նշանակել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ քաջատեղյակ լինելով, որ վերջինս զբաղված է լրտեսությամբ ի օգուտ Ադրբեջանի։
Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն քննչական մարմիններին տված իր խոստովանական ցուցմունքում լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը հաստատել է, որ իրեն պաշտոնի նշանակած Սամվել Շահրամանյանը տեղյակ է եղել ի օգուտ Ադրբեջանի իր լրտեսության մասին։
Այսպիսով վերահաստատվում են պնդումները, որ Ղաարաբաղում Ադրբեջանի լրտեսին տեղյակ լինելով ու գիտակցաբար պաշտոնի նշանակելով, Սամվել Շահրամանյանը փաստացի պետական դավաճանություն է գործել։