18 և 19 տարեկան աղջիկները 20 և 23 տարեկան տղաների հետ մեքենայից կրակոցներ են արձակել

Հունիսի 14-ի գիշերվա ժամը 2-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի ու 18 և 19 տարեկան երկու աղջիկների:

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նրանք «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելիս Հաղթանակ կամրջի վրա մեքենայից արձակել են կրակոցներ:

«Օպելի» տեսանելի հատվածում եղել է ատրճանակ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ