2024 թվականի ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Սարգի Գալստյանը Հայաստան էր մուտք գործել և հենց Գորիսում ձերբակալվել էր ԱԱԾ կողմից՝ մեղադրվելով լրտեսության մեջ, խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Մինչ օրս Գալստյանը գտնվում է կալանքի տակ։
Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ Ադրբեջանի լրտես Սարգիս Գալստյանին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին նշանակել է Սամվել Շահրամանյանը։ Եվ միամտություն կլինի կարծել, թե Շահրամանյանը տեղյակ չի եղել, թե ով է Սարգիս Գալստյանը և ինչով է նա զբաղված։
Անկախ նրանից, թե ով կամ ինչն է ստիպել Շահրամանյանին պետական դավաճանին պաշտոնի նշանակել, դա չի ազատում Շահրամանյանին պատասխանատվությունից։ Պետական դավաճանին պաշտոնի նշանակելով Շահրամանյանը փաստացի պետական դավաճանություն է գործել։
Սակայն սա ամենը չէ, Շահրամանյանը պետական դավաճանին պաշտոնի նշանակել է Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ քաջատեղյակ լինելով Սարգիս Գալստյանի դավաճանության մասին։