Բակոն Ռոբիկի համար դատարան գալու փոխարեն լավ կաներ Արցախի իր կառավարության աշխատակիցների «սանձերը» քաշեր …

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդադառնալով Արցախի բնապահպանության նախարարության խոսնակ Բելլա Լալայանի գրառմանը.

Բակոն Ռոբիկի համար դատարան գալու փոխարեն լավ կաներ Արցախի իր կառավարության աշխատակիցների «սանձերը» քաշեր, որ պատեհ անպատեհ հայտարարություններ են անում, ջանք չխնայելով սեպ խրել Արցախի ու Հայաստանի բնակչության միջև:

Չգիտեմ ում համար ոնց, բայց ինձ համար ամենևին էլ պատահական չէր այսօր Արցախի բնապահպանության նախարարության խոսնակ Բելլա Լալայանի գրառումը:

Գրառումն այն աստիճաան էր հագեցածգռեհիկ, ոչ կոռեկտ ու փողոցային բառապաշարով որ նույնիսկ ցիտել պետք չէ:

Ու չնայած, որ գրառման մեջ խոսնակը հայտնում է, որ գրառումը իր սեփական կարծիքն է, ու պետք չէ կապել Արցախի իշխանության հետ, բայց հավանաբար փողոցային լեքսիկոնի բառապաշարի ազդեցության տակ մոռացել է, որ պետական պաշտոնյա է:

Տխրահռչակ խոսնակն իր խոսքերում փողոցային լեքսիկոնով վիրավորում է Արցախի անվտանգության երաշխավոր երկրի Գերագույն գլխավոր հրամանատարին:

Ես դա ընկալում եմ որպես Արցախում հայեցողական պաշտոն զբաղեցնող պետական պաշտոնյայի հանրային խոսք։

Օրեր առաջ Վիտալի Բալասայանի արած հայտարարությանն արձագանք չեղավ, հուսով եմ գոնե այս անգամ Արցախի իշխանությունները կարձագանքեն տխրահռչակ խոսնակի հայտարարություններին:

Էլի եմ ասում՝ Օր առաջ Արցախում պետք է իշխանափոխություն լինի:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ