Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ում, բայց մենք չենք կարող սպասել ևս 75 տարի, որպեսզի անդամակցենք. Կուլեբա

 

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումը պետք է կատարվի, բայց մենք չենք կարող սպասել ևս 75 տարի, որպեսզի տոնենք անդամակցությունը, դա պետք է տեղի ունենա տեսանելի ապագայում: Այս մասին հայտնում է «РБК-Украина»-ն՝ հղում անելով երկրի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությանը CNN-ի եթերում։

«Մենք լիովին ուրախ կլինենք, երբ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, և դրա խոստումը կիրականանա: Մենք բոլոր մակարդակներում վերջին երկու օրվա ընթացքում տեսել ենք շատ հուսադրող ազդանշաններ, որ անդամակցության ճանապարհն անշրջելի է, որ Ուկրաինան կլինի դրանում: Սակայն մենք չենք կարող սպասել ևս 75 տարի՝ նշելու Ուկրաինայի անդամակցությունը, դա պետք է տեղի ունենա ավելի շուտ, քանի որ սա միակ ճանապարհն է ապահովելու ռազմավարական անվտանգությունը և կայունությունը եվրատլանտյան տարածաշրջանում»,-ասել է Կուլեբան:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինան լսել է լրացուցիչ ռազմական օգնության խոստումներ, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության, ինչպես նաև դաշնակիցների որոշումն այն մասին, որ ուկրաինական ճանապարհը դեպի դաշինք «անշրջելի է»։

Կուլեբան նշել է նաև ուկրաինական բանակին բավարար քանակությամբ սպառազինություն տրամադրելու կարևորությունը, որպեսզի «մարտիկները կարողանան պահել իրենց դիրքերը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ