Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝

Հուլիսի 13-16-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի13-16-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ