Աշոտ Ղազարյանի 70-ամյակի. հայտնի հյուրերն ու տպավորիչ պատմությունները

Աշոտ Ղազարյանի համար այս տարին հոբելյանական է։ 70–ամյակի առթիվ նա նախ համերգ ունեցավ Կրեմլի լեփ–լեցուն դահլիճում, իսկ երեկ` բուն տարեդարձի օրը, խնջույք էր կազմակերպել Երևանում։

Հետաքրքիր զուգադիպությամբ հենց մայիսի 15–ին է ծնվել նաև դերասանի անվանակից թոռնիկը` Աշոտ Ղազարյան կրտսերը, որը երեկ տոնում էր 4–ամյակը։

Այնպես որ, պատահական չէր տոնական երկու տորթի առկայությունը։Տարիներ շարունակ Աշոտ Ղազարյանի կողքին է եղել և ամեն հարցում աջակցել է կինը` տկն Մելանյան, որը երեկ էլ հետևում էր, որ ամեն ինչ լավ լինի ու ամուսինն անմոռանալի օր ունենա։

Թոռները` Անահիտ և Բորիս Ադամյանները, որոնք վերջերս փայլուն ելույթ ունեցան ռուսական «Лучше всех!» նախագծում ևս երեկ Երևանում էին։ Նրանք էլ ոգևորված են պապով։

Անահիտն ասում է` հենց նա է նպաստել, որ իրենք կողմնորոշվեն այս ոլորտում։ Պապը միշտ իրենց օգնում է իր խորհուրդներով, իսկ ամենակարևոր բանը, որ սովորեցրել է իրենց, չմեծամտանալն է, անվանի դերասանը լավ գիտի` ժողովուրդը չի սիրում գոռոզներին։

Քչերն են պատկերացնում, որ նա 70 տարեկան է։ Ինքն էլ իրեն մեծ չի ընկալում։Ասում է,  երբ աշխատանքային հագեցած գրաֆիկի ընթացքում հարցնում են` հո չի հոգնել, կատակում է` «ես հո ջահել չեմ, որ հոգնեմ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ